Երկուշաբթի, 20.05.2024, 23:33
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Համո Սահյան

    ԵՎ ԱՐԺԵ՞Ր ԱՐԴՅՈՔ
    11.02.2013, 22:55
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

    Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր
    Քարքարոտ մի հուն մտնելու համար,
    Պարզ ու նախնական
    Մի ճշմարտություն կրկնելու համար,
    Մի բուռ ինքնություն գտնելու համար
    Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:

    Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,
    Երբ որ ուժերդ չէին ներելու`
    Քո իսկ էության
    Փախած բևեռներն իրար բերելու,
    Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:

    Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,
    Չէիր վանելու այս մեղկ մարդկության
    Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու,
    Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,
    Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Կատեգորիա: Համո Սահյան | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 982 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: