ՈՒրբաթ, 10.05.2024, 12:08
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Լևոն Շանթ

    ԵՍ ՊԱՏՐԱՆՔԸ ՍԻՐԵՑԻ
    13.06.2016, 19:10

    ԵՍ ՊԱՏՐԱՆՔԸ ՍԻՐԵՑԻ

     

    Շուրջիս տափակ ու չոր կեանքէն զայրացկոտ,

    Կանչեցի ես իտէալս կենսածին.

    Բայց ետեւէս կծու ծաղրով անամօթ

    «Է՜, ան միայն գրքի մէջն է» պոռացին.

    Ես ալ գիրքը ինծի ընկեր ընտրեցի,

    Ես պատրանքը սիրեցի:

     

    Մենութեան մէջ լուռ, մթնշող սենեակիս,

    Չիրագործուող երազներու մէջ թաղուած,

    Հեռո՜ւ ու վե՜ր սաւառնեցաւ միշտ հոգիս,

    Հոն, ուր կեանքիս գոհար յոյսերն են մաղուած.

    Ես, մօր մը պէս, անուրջներս գգուեցի,

    Ես պատրանքը սիրեցի:

     

    Երբ գեղեցիկ թարմ աղջիկը ժպտեցաւ,

    Սիրտս դողաց յուզումով մը ներդաշնակ.

    Սիրեցի ալ, միայն ոչ ան, որ անցաւ.

    Այլ անոր նուրբ յափշտակիչ դէմքին տակ

    Նոր էակ մը, որ մտքէս հոն անցուցի,

    Ես պատրանքը սիրեցի:

     

    Հայրենիքի հուր կարօտը բնածին

    Երբ բռընկցուց յուզուած լանջս տենդօրէն,

    «Դուն հայրենիք, դուն հող չունիս» հծծեցին.

    Ես դառնացայ, բայց ալ ուժգին այդ օրէն

    Իմըս չեղող հայրենիքս պաշտեցի,

    Ես պատրանքը սիրեցի:

     

    Ինծի համար այն ժամերը թանկ եղան,

    Երբ ներշնչուած ստեղծեցի միշտ անգոյ,

    Բայց անձնուրաց ազնիւ դէմքեր սիրեկան,

    Երբ իրական աշխարհին մէջ միշտ դժգոհ,

    Իտէալի կեանքէն երգել ուզեցի.

    Ես պատրանքը սիրեցի:

     

    Կատեգորիա: Լևոն Շանթ | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 2159 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: