ՈՒրբաթ, 10.05.2024, 22:23
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Լևոն Շանթ

    Գիշերապահը
    13.06.2016, 19:01

    Գիշերապահը

    Գիշեր է. տա՜նկ, տա՜նկ, հսկայ ժամացոյց։
    Հանգիստ է չորս դին, կը ննջեն բոլոր.
    միայն ինքն է որ՝ հանգոյցէ հանգոյց
    փողոցներ կ՛անցնի լուռ, քայլամոլոր։

    Պաղ հովը կու գայ, կը զարնէ ճակտին,
    ուր հին-հին յուշեր յանկարծ կը յածին,
    ինչպէս երկնքի քօղէն ալ անդին
    մոռցուած աստղեր մերթ վառ կ՛առկայծին։

    Ու միտքն ակամայ թափով մ՛ինքնաբեր
    կը թռչի հեռուն՝ տունը հայրենի.
    է՜, կեանքն ուրիշ էր, սրտերն ալ տարբեր
    այն լեռներուն մէջ վեհ ու ամեհի։

    Ու պարզ կը յիշէ… Գիշեր է խորին.
    իրենք քոյր-եղբայր լարումով անհուն
    լռիկ պաշարած ալեհեր հանին՝
    կ՛ունկնդրեն անոր վէպերն հմայուն։

    Եւ հանին ինքն ալ ներշնչուած արդէն
    Մհերի ուժը կը պատմէ տղոց.
    երբ յանկարծ բուքը տնակի երդէն
    այլանդակ ձայնով կը հանէ հոգոց։

    Ահեղ ոռնումով կարծես կը խօսի,
    կը սուլէ բառեր բիրտ ու չլսուած,
    բա՛ռ, որ դժոխքի խորքէն կը հոսի…
    Ու խաչ կը հանէ հանին երկիւղած։

    Իսկ տղաքը լուռ կը նային իրար
    ու ամէն մէկը կը խորհի ինքնին,
    որ նոր Մհեր մը դառնայ անպատճառ,
    երբ ինքն ալ հասնի անոր տարիքին։

    Եւ ահա՜… տա՜նկ, տա՜նկ, խորհո՛ղ ժամացոյց։
    Հանգիստ է չորս դին, կը ննջեն բոլոր.
    միայն ինքն է որ՝ հանգոյցէ հանգոյց
    փողոցներ կ՛անցնի լուռ, քայլամոլոր։

    Կատեգորիա: Լևոն Շանթ | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 1026 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: