Հինգշաբթի, 09.05.2024, 23:55
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Լևոն Շանթ

    Հին Աստվածներ
    13.06.2016, 19:13

    Հին Աստվածներ

     

    Իջեք, իջեք, երազներ,

    իջեք զգո՜ւյշ, երազներ,

    շոյող, անո՜ւշ, երազներ,

    իջեք քնքո՜ւշերազներ:

    Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,

    բախտի կարկաչ ու հույսեր.

    դող ու անցուկ ու կարող,

    ծածուկ արցունք ծարանոտ.

    խելքի, մտքի հակասում,

    միշտ նոր կյանքի սպասում ...

    Իջեք, իջեք, երազներ,

    իջեք զգո՜ւյշ, երազներ,

    շոյող, անո՜ւշ, երազներ,

    իջեք քնքո՜ւշ երազներ:

    Գգվանք, ժպիտ, գույն ու բույր

    աչեր վճիտ ու համբույր.

    իղձեր անվերջ, անմեկին,

    տագնապ ու տենչ մոլեգին.

    օրոր, գրգիռ ու հույզեր,

    սրտի թրթիռ, երգ ու սեր ...

    Իջեք, իջեք, երազներ,

    իջեք զգո՜ւյշ, երազներ,

    շոյող, անո՜ւշ, երազներ,

    իջեք քնքո՜ւշ երազներ:

    Աստղեր թովիչ, բոց ու կայծ,

    ցնորքներ վառ ու առկայծ.

    հավատ ուժի, մեծություն,

    փառքի, կամքի գոյություն.

    շռինդ, թնդյուն, հպարտանք,

    իմաստություն ...

    բյուր պատրանք:

    Իջեք, իջեք, երազներ,

    իջեք զգո՜ւյշ, երազներ,

    շոյող, անո՜ւշ, երազներ,

    իջեք քնքո՜ւշ երազներ:

     

    Կատեգորիա: Լևոն Շանթ | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 8050 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 5 | - Վարկանիշ -: 4.3/3
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: