Պարույր Սևակ [28] |
Եղիշե Չարենց [14] |
Վահան Տերյան [96] |
Ավետիք Իսահակյան [12] |
Հովհանես Շիրազ [22] |
Հովհանես Թումանյան [17] |
Սիլվա Կապուտիկյան [16] |
Համո Սահյան [27] |
Լևոն Շանթ [6] |
Գլխավոր էջ » Ֆայլեր » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Լևոն Շանթ |
13.06.2016, 19:14 | |
Ուրվականներ
Ունիմ նկարչի տետրակ մը սիրուն, որ ժամանակի ձեռքեն խլելով տարեր պահեր եմ աչքերե հեռուն խորքը հուշերուս, խորշ մը ապահով:
Առաջին էջը իրարու փարած Թերատ գծերու ցանց մըն է նրբին, որոնք հոն մրոտ խառնուրդեն հանկարծ այն չար աղջկան դենքը կը ծնին:
Ուրիշ կուսական դեմքեր շարունակ կը գտնեմ այնտեղ հայացքիս գերի, միայն բոլորն ալ անորոշ, խառնակ, անփույթ վրձինի մարզանք են թերի:
Անդին երազուն եւ ընկեր դեմքեր կը ժպտին ինծի անուշ կարոտով. իրենց նայվածքի թարմ մութերն ի վեր բոցեր կը ժայթքեն. ե 'ւ կյանք, ե' ւ կորով:
Բանաստեղծական ֆանթազիներ ալ պատկերներուս մեջ կան գծված հստակ. Ոգեւորություն, Սեր ու Իտեալ, եւ Գիտությունը `կին դիմակի տակ:
Ու խենթ իղձերու, սպասման, հուզման եւ աշխատանքի, անհաս տենչանքի հոն խառնափնթոր մարմնացումներ կան, գծած ու ավրած, գծած կրկնակի:
Այո ', նկարչի տետրակ մը սիրուն, որ մոռացության ճանկեն խլելով իբրեւ նվեր մը գալիք օրերուն պահեր եմ մտքիս մեկ խորշն ապահով:
| |
Դիտումներ: 1685 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 94 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 19 | 1 2 » | ||||||||||
| |||||||||||
1-10 11-19 | |||||||||||