Երկուշաբթի, 20.05.2024, 17:31
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Կենսագրություն

    Եղիշե Չարենց
    13.12.2012, 20:54
                                                            Եղիշե Չարենց
                                                          

    Կենսագրություն
    1897- 1937
    1897, 01 մարտ (նոր տոմարով՝ 13 մարտ), Կարս - Ծնունդը՝ ըստ "Չափաբերական մատյանի”: Հայրը՝ Աբգար Մարգարի Սողոմոնյան, մայրը՝ Թեկղե Ավետիքի Միրզայան: Դավանանքը՝ հայ լուսավորչական:

    Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա եւս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ "Հայրենիքս է Խանի Մակուն”, "Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում”: Սողոմոնյանների ընտանիքը 1883-ին Մակուից գաղթել է Կարին (Էրզրում), այնուհետեւ այնտեղից՝ Կարս: Նշանակվում է Հայաստանի Հանրապետությանհանրային կրթության եւ արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների կոմիսար: 1937, 24 հուլիս - Մեկնում է Ծաղկաձոր՝ գրողների տան կացարանից վտարված ընտանիքին Երեւան փոխադրելու համար: Զայրալից խոսքեր է նետում իր ընտանիքը այդ վիճակի հասցնողների հասցեին: Նրա արարքը գնահատվում է որպես խուլիգանություն եւ վիրավորանք՝ հասցված ՀԿ(բ)Կ ու ԽՍՀՄ ղեկավարությանը:
    1937, 26 հուլիս - ՀԽՍՀ ՆԳԺ կոմիսար Մուղդուսու ստորագրությամբ լրացվում է օրդեր՝ Չարենցին ձերբակալելու եւբնակարանը խուզարկելու համար : Նույն օրը ՀԽՍՀ ՆԳԺԿ 4-րդ բաժնի կողմից ձերբակալվում է: 
    1937, 6 հոկտեմբեր - Բանտից նամակ է հղում կնոջը. "Ամուր եղիր, հարազատս,- եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը, նույնպիսի մարդիկ, իմչպես մենք ենք”: 
    1937, 27 նոյեմբեր - Առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երեւանի բանտի հիվանդանոցում: Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տեւած անգիտակից վիճակը: Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին "օրգանիզմի ընդհանուր հյուծման”, ինչն էլ, ըստ պաշտոնական կարծիքի, վերահաս մահվան պատճառ է հանդիսացել:
    Կատեգորիա: Կենսագրություն | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 650 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 5.0/2
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: