Երկուշաբթի, 20.05.2024, 17:54
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Ռեֆերատներ » Բնապահպանություն

    Բույսերի և կենդանիների հուսալի ապաստարանները
    11.06.2016, 14:58

    Բույսերի և կենդանիների հուսալի ապաստարանները

                Այն վայրերում, ուր մարդը վերափոխել է բությունը, կառուցել քաղաքներ ու բնակավայրեր, նոր գործարաններ, ֆաբրիկաներ, ստեղծել գյուղատնտեսական կուլտուրաների ընդարակ ցանքատարածություններ, բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ իսպառ ոչընչացվել են, անհետացել երկրի երեսից կամ հեռացել լեռները, անտառները, անապատներն ու տափաստանները: Ահա թե ինչու մեր հնրապետությունում ևս ստեղծվել են նման երեք ապաստարաններ, որտեղ պահպանվում են ոչ միայն հայկական կենդանիների ու բույսերի հազվագյուտ տեսակներ, այլև մեր հանրապետության բնական լանդշաֆտների առավել բնորոշ ու արժեքավոր հատվածները: Դրանցից մեկը Դիլիջանի արգելանոցն է, որը զբաղեցնում է 24 հազար հեկտար տարածություն, ընդգրկելով Հյուսիսային Հայաստանի լայնասաղարթ խոնավ անտառների ամենաընտիր զանգվածները: Մյուսը Խոսրովի պետական արգելանոցն է, որը զբաղեցնում է մոտ 19 հազար հեկտար տարածություն: Այստեղ են գտնվում մեր հանրապետության չորային շրջաններին բնորոշ նոսրանտառներն ու տափաստանները: Վերջերս կազմակերպվել է նաև Շիկահողի արգելանոցը, որտեղ պահպանության տակ է վերցվել սոսու հռչակավոր պուրակը` իր շրջակա լանդշաֆտներով ու բնական յուրատիպ համալիրով: Կազմակերպվել են նաև 12 արգելավայրեր, այդ թվում Գյուլագարակի սոճուտը, Փամբակի և Չքնաղ լեռների մրտավարդի բուսուտները, Արեգունու լեռների գիհու անտառները, Սևանի ջրերից ազատված հողերի վրա հիմնադրված արհեստական անտառները, Գորովանի ավազուտները, Հերհերի և Ջերմուկի անտառները, Մարմարիկ գետի հովտում գտնվող Բանկսի սոճու պուրակը և վերջապես ալպիական գորգերի ու ալպյան մարգագետինների լանդշաֆտը Արագած լեռան բարձրադիր մասերում:

    Արգելանոցը այն տարածքն է, որը լրիվ առանձնացված է սովորական տնտեսական օգտագործումից և նպատակ է հետապնդում պահպանել ու ուսումնասիրել այնտեղ եղած բնական օբյեկտներն ու պրոցեսները:

    Արգելավայրեր: Ներկայումս գոյություն ունեն 12 արգելավայրեր: Երբեմն դրանց անվանում են նաև արգելանոցներ, արգելավայրային տեղամասեր: Ի տարբերություն արգելոցի, որտեղ պաշտպանության տակ են վերցվում բիոգեոցենոզների բոլոր տարրերն անխտիր և որտեղ խստիվ արգելվում են տնտեսական բնույթի ամեն տեսակ գործունեություն, որսը, հատումները, խոտհունձը, անասունների արածեցնումը օտար կենդանիների ու բույսերի ներմուծումն ու կլիմայավարժեցումը, արգելավայրերում երկար տարիներ կամ մշտական, որոշակի սեզոնում կամ ամբողջ տարվա ընթացքում պահպանության տակ են վերցվում միայն առանձին ֆիտոցեզոներ, ընդ որում թույլատրվում է օգտագործել ուրիշ բնական ռեսուրսներ` առանց վնաս հասցնելու պահպանվող օբյեկտին:

    Հայաստանի դենդրոֆլորային առանձին ներկայացուցիչների (բուսական համակեցությունների և բուսատեսակների) պահպանությունը: Ռելիկտային բույսերից, որոնք պետք է վերցնել պահպանության տակ, հայկական տարածքում հանդիպում են 14 տեսակ: Դրանցից են ասեղնատերևավորներից` կենին, մշտադալար տերևավոր տեսակներից` կովկասյան մրտավարդը, հունական շրջահյուսը, սովորական բաղեղը, բարձրաճ պարիլյակը, խտապսակ դափնյակը, անդրկովկասյան դափնյակը: Տերևաթափ տեսակներից հանդիպում են արևելյան սոսին, բոխիատերև ձելկվան, կլորատերև պիստակենին, անտառային խաղողը, արջատխլենին, նռնենին, Շոբերի բորակաթուփը և այլն:

    Պահպանության խիստ կարիք են զգում նաև Հայաստանի անտառներում տարածված պտղատու ծառատեսակները, որոնք զբաղեցնում են 10 հազար հա տարածություն և կենտրոնացած են Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Շամշադինի, Գուգարքի, Ղափանի, Գորիսի, Մեղրու շրջաններում:

    Կատեգորիա: Բնապահպանություն | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 466 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: