Երկուշաբթի, 20.05.2024, 22:10
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Ռեֆերատներ » Բնապահպանություն

    Հայաստանի բնության առանձնահատկությունները
    11.06.2016, 14:55

    Հայաստանի բնության առանձնահատկությունները

                Սրանից 2400 տարի առաջ հույն աշխարհագրագետ Ստրաբոնը ճանապարհոդելով Հայաստանում, մեր բնաշխարհն անվանել է <<Գեղեցիկ երկիր Արմենիա>>: Եվ ինչպես չհիանալ վեհատեսիլ Արարատով, քառագագաթ Արագածով, Սևանա լճով, Մանթաշի ձորով: Բնության այդ գեղեցկությունները ոգեշնչման աղբյուր են եղել հայ գրողների ու բանաստեղծների, արվեստագետների համար: Լոռվա չքնաղ բնությունը իր սաղարթախիտ անտառներով, անդնդախոր ձորերով, ծաղկուն մարգագետիններով ու վեհատեսիլ սարերով Թումանյան ծնեց: Եթե մեր բնության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները, գտվում են սևծովյան կլիմայի ազդեցության ոլորտում, տիպիկ անտառապատ վայրեր են, մեղմ, խոնավ կլիմայով, ապա կենտրոնական ու հարավայինշրջանները, որոնք գտնվում են իրական խիստ ցամաքային կլիմայի ազդեցության տակ, աչքի են ընկնում անապատային – կիսաանապատային չոր ու շոգ կլիմայով:

                Հայաստանում շատ կան բարձրադիր վայրեր, որոնք գտնվում են ծովի մակարդակից 2500-3000մ և ավելի բարձրության վրա և որտեղ ամառը կարծես չի հաջորդում գարնանը: Աշնան շունչն էլ այստեղ չի զգացվում: Ձյան հալվելուց մինչև նոր ձյունածածկոցի առաջանալն այս վայրերում իշխում է գարնանային եղանակ: Այսպիսին են Մանթաշի ձորը, Աշոցքի լեռները, Արփի լիճը, Կապուտջիղը: Արարատյան դաշտի շոգից խուսափելու համար բավական է ավտոմեքենայով 1-2 ժամվա ճանապարհ կտրել և հայտնվել <<գարնանային գոտում>>: Տեղումներն էլ մեր հանրապետությունում շատ անհավասարաչափ են բաշխված: Եթե Հանքավանի սարերում տարեկան մինչև 800-850մմ անձրև ու ձույն է տեղում, ապա Մեղրու գետահովտում այն հազիվ 250մմ է կազմում: Մինչդեռ հանրապետության առանձին շրջաններում(Մեղրի, Ղափան, Արարատյան դաշտ, Իջևան, Նոյեմբերյան) որոշ տարիներին ձյունատեղումներ բոլորովին չեն դիտվում: Քամիներն էլ սովորական չեն. եթե հարթավայրերում ու գետահովիտներում համարյա ամբողջ տարվա ընթացքում իշխում է անհողմ եղանակ, կամ սովորական քամիների ուժը 5-6 մ/վրկ-ից չի անցնում, ապա լեռնանցքներում անգամ մինչև 35-40 մ/վրկ արագությամբ մրրիկներր են դիտվում:

                Խիստ բազմազան է նաև բուսական աշխարհը: Ընդամենը 30 հազար կմ2 տարածության վրա 3600 բուսատեսակներ են հանդիպում: Այստեղ հանդիպող բուսատեսակներից 180-ը էնդեմներ են, Հայաստանի սահմաններից դուրս այլ վայրերում չեն հանդիպում, իսկ ավելի քան 400-ը գիտության համար հազվագյուտ տեսակներ են: Երկրագնդի վրա տարածված հացաբույսերի 400 տեսակներից ուղիղ կեսը աճում է Հայկական բարձրավանդակում: Բնությունը բացառիկ, զարմանալի բազմազանությամբ է օժտել հայոց բնաշխարհը: Այստեղ հանդիպում են երկրագնդի վրա տարածված համարյա բոլոր բնակլիմայական գոտիները, սկսած անապատներից և վերջացրած լեռնային տունդրաներով:

                Մեր բնաշխարհի հարուստ կենդանական աշխարհը ևս գրավել է օտարազգի գիտնականների ուշադրությունը: Նրանց հատկապես հետաքրքրել են այն կենդանիները, որոնք <<զուտ հայկական են>>, այլ երկրներում չեն հանդիպում:

                Հազվագյուտ և անհետացող բույսերի ու կենդանիների հուսալի ապաստան են հանրապետության տարածքում ստեղծված երեք արգելանոցները և 12 արգելավայրերը: Դիլիջանի, Խոսրովի և Շիկահողի արգելանոցներում պահպանվում են հայոց բնաշխարհի գրեթե բոլոր արժեքավոր բույսերն ու կենդանիները:

    Կատեգորիա: Բնապահպանություն | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 810 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: