Երկուշաբթի, 20.05.2024, 16:43
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Ռեֆերատներ » Բնապահպանություն

    Ռեկրեայիոն ռեսուրսների ու անտառապուրակների արդյունավետ և խնայողաբար օգտագործում
    11.06.2016, 14:59

    Ռեկրեայիոն ռեսուրսների ու անտառապուրակների արդյունավետ և խնայողաբար օգտագործում

                Ազգաբնակչության արագ աճը, բնակավայրերի և արդյունաբերական կենտրոնների, տրանսպորտի նոր միջոցների ինտենսիվ զարգացումն ստեղծել են այնպիսի վիճակ, որ ներկայումս նույնիսկ բնակավայրերից զգալիորեն հեռու գտնվող անտառները ևս զերծ չեն բնակչության հոծ զանգվածների այցելություններից: Վատ չէ անտառում հանգստանալը և բության բարիքներից օգտվելը: Բայց դրանք երբեմն բացասական ազդեցություն են ունենում հատկապես երիտասարդ անտառի աճման և բնականոն զարգացման վրա:

                Բնակչությունը անցնելով հանգստի գոտիներ, չպետք է իր ետևից աղբի բլուրներ թողնի, պետք է սովորի մաքուր պահել շրջապատը, ինչպես հատուկ է զարգացած երկրնորի բնակիչներին: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը, նրա գեղեցկությունների ճանաչումն ու գնահատումը խոսում են մարդու գեղագիտական զգացմունքների, գիտակցության, կուլտուրայի զարգացման բարձր մակարդակի մասին: Բնությունը տուժում է նաև այն պատճառով, որ հանգստացողների թրվը գնալով մեծանում է: Դրա հետևանքով առաջացել են նոր պրոբլեմներ, նոր բարդություններ: Ներկայումս զբոսաշրջիկները և հանգստացողները անտառ են գնում իրենց հետ վերցնելով ճանապարհորդական վրաններ, բազմազան պահածոներ, փոխադրունակ նավթայրիչներ ու գազայրիչներ, այլ կարևոր իրեր: Այդ բոլորի շնորհիվ զգալիորեն նվազում է անտառին հասցվող վնասը, խնայվում են բնական ռեսուրսները: Ճիշտ պլանավորված անտառապուրակը միանգամայն ի վիճակի է բավարարելու բնակչության պահանջմունքները, լիովին փոխարինելով անտառային զանգվածներին: Անտառապուրակները կարելի է ստեղծել նաև միանգամայն անտառազուրկ վայրերում, արհեստական կանաչ տնկարկների բազայի վրա:

    Կատեգորիա: Բնապահպանություն | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 351 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: