Երկուշաբթի, 20.05.2024, 16:16
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Ռեֆերատներ » Կենսագործունեության անվտանգություն

    Էլեկտրամագնիսական դաշտերի վնասակար ազդեցությունը և թույլատրելի սահմանային չափերը
    11.06.2016, 14:45

    Էլեկտրամագնիսական դաշտերի վնասակար ազդեցությունը և թույլատրելի սահմանային չափերը

                Բարձր և գերբարձր հաճախականությամբ էլեկտրամագնիսական դաշտերի վնասակար ներգործությունը մարդկանց վրա կախված է ճառագայթման ինտենսիվությունից, հաճախականությունից, տևողությունից, աղբյուրի հեռավորությունից, ինչպես նաև ճառագայթվող օրգանիզմի անհատական առանձնահատկություններից:

                Մարմնի մակերևույթին ընկած գերբարձր հաճախականությամբ էներգիան մասամբ անդրադառնում է, իսկ  կլանված  մասը` 2-3 սմ խորությամբ ներթափանցում է հյուսվածքների մեջ: Անդրադարձման աստիճանը կախված է մարմնի ճառագայթվող մասի ճարպային շերտի հաստությունից: Այդ շերտը համեմատաբար փոքր է գլխուղեղի և ողնուղեղի վրա, իսկ աչքերը համարյա զուրկ են դրանից, հետևաբար, այդ օրգաններն ավելի ենթակա են էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությանը:

                Թույլատրելի սահմանային չափերին գերազանցող բարձր և գերբարձր հաճախականությամբ դաշտերի տևական ազդեցությունը օրգանիզմում առաջ է բերում նյարդային և սիրտ-անոթային համակարգերի ֆունկցիոնալ խանգարումներ: Ճառագայթահարված մարդը տառապում է գլխացավով, դառնում է դյուրագրգիռ, խանգարվում է նրա քունը, բարձրանում է արյան ճնշումը, թուլանում` հոտառությունը: Աչքերի ճառագայթահարման հետևանքով տեղի է ունենում ակնաբյուրեղների մթագնում (կատարակտ):

                Մարդկանց առողջությանը սպառնացող վտանգը կանխելու նպատակով, սանիտարական նորմաներով սահմանված են բարձր և գերբարձր հաճախականությամբ էլեկտրամագնիսական դաշտերի ճառագայթման թույլատրելի սահմանային չափեր (ГОСТ 12.1.006-76):

                Այսպես, օրինակ`բարձր հաճախականությամբ հալոցային և ինդուկցիոն վառարանների մոտ, որպես բացառություն, դաշտի լարվածությունը թույլատրվում է մինչև 20 Վ/մ. ըստ որում դաշտի մագնիսական բաղադրիչի լարվածությունը չպետք է անցնի 5 Ա/մ-իվ:

                Ուլտրաբարձր հաճախականությամբ էլեկտրամագնիսական դաշտի լարվածությունը աշխատատեղերում չպետք է գերազանցի 5 Վ/մ-ից:

                Գերբարձր հաճախականությամբ ճառագայթման ինտենսիվության թույլատրելի սահմանային մեծությունը սահմանված է հետևյալ չափերով.

    1. Եթե ճառագայթումը կատարվում է ողջ աշխատանքային օրվա ընթացքում` 10 մկվտ/սմ2,
    2. Եթե աշխատանքային օրում այն չի անցնում 2 ժամից` 100 մկվտ/սմ2,
    3. Եթե ճառագայթման տևողությունը կազմում է օրական մինչև 20 րոպե` 1000 մկվտ/սմ2:

                Արտադրական որոշ պրոցեսների ընթացքում առաջ է գալիս դաշտի բավականին մեծ լարվածություն, օրինակ` բարձր հաճախականության տեղակայանքներով մետաղները մխելիս այն հասնում է մինչև 100 Վ/մ և 40 Ա/մ – ի: Այդ պատճառով նման սարքավորումների օգտագործման ժամանակ պաշտպանական միջոցառումները խիստ անհրաժեշտ են:

    Կատեգորիա: Կենսագործունեության անվտանգություն | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 2125 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: