Երկուշաբթի, 20.05.2024, 22:59
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Ռեֆերատներ » Կենսագործունեության անվտանգություն

    Պաշտպանական այլ միջոցառումներ
    11.06.2016, 14:50

    Պաշտպանական այլ միջոցառումներ

                Բարձր, ուլտրաբարձր և գերբարձր հաճախականությամբ էլեկտրամագնիսական դաշտերից պաշտպանվելու համար, բացի էկրանավորումից կարևոր նշանակություն ունի նաև աշխատանքի ճիշտ կազմակերպումը, ինչպես նաև անհատական պաշտպանական միջոցների օգտագործումը, թողարկումը և շահագործումը կատարվում է սահմանված որոշակի կարգի և հրահանգավորման համաձայն: Սպասարկող անձնակազմը պետք է ունենա համապատասխան որակավորում և նախքան աշխատանքի անցնելը հրահանգավորվի աշխատատեղում:

                Առանձնապես մեծ վտանգ են ներկայացնում գերբարձր հաճախականությամբ ռադիոսարքավորումները, որոնց շահագործման ընթացքում սպասարկող անձնակազմը կարող է ենթարկվել ոչ միայն էլեկտրամագնիսական դաշտերի, այլ նաև ռենգենյան ճառագայթների, օզոնի և ազոտի օքսիդների ներգործությանը: Հետևաբար, անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում այդ վնասակարություններից պաշտպանվելու համար: Այդ առումով կարևոր նշանակություն ունեն աշխատանքների ավտոմատացումն ու մեքենայացումը. ճառագայթման աղբյուրներից աշխատատեղերի անհրաժեշտ հեռավորություն ապահովումը. աշխատանքի նպաստավոր կազմակերպման միջոցով ճառագայթման գոտում սպասարկող անձնակազմի գտնվելու ժամանակամիջոցի կրճատումը և այլն:

                Մեծ ուշադրություն է դարձվում բարձր և գերբարձր հաճախականության սարքավորումներ պարունակող շենքերի սանիտարական հիգենիկ պայմանների, առանձնապես օդափոխության բարելավմանը:

                Սպասարկող անձնակազմը պետք է ապահովված լինի նաև անհատական պաշտպանական միջոցներով: Պաշտպանական արտահագուստը պատրաստվում է 0,5 մկմ տրամագծով մեկուսացված մետաղալարերի ու բամբակե հյուսվածքից. բամբակե թելերը գործվածքին տալիս են փափկություն և խտություն:

                Պաշտպանական ակնոցների(ОМЗ – 5 տիպի) շրջանակները պատրաստվում են մետաղազօծ, գործվածքով պատված, սպունգանման ռետինից, նույն ձևի, ինչպիսին կրում են օդաչուները: Դրանց ապակիները ծածկվում են անդրադարձնող կիսահաղորդչային անագի օքսիդով, որի լուսաթափանցելիությունը մոտավորապես 74% է:

    Կատեգորիա: Կենսագործունեության անվտանգություն | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 429 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: