Երկուշաբթի, 20.05.2024, 17:05
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Ռեֆերատներ » Կենսագործունեության անվտանգություն

    Պաշտպանական էկրանավորում
    11.06.2016, 14:48

    Պաշտպանական էկրանավորում

                Էլեկտրամագնիսական դաշտերի վնասակար ազդեցությունից պաշտպանվելու ավելի արդյունավետ միջոցը էկրանավրումն է:

                Էկրանները մասամբ անդրադարձում են, մասամբ կլանում ճառագայթվող էներգիան` թուլացնելով էլեկտրամագնիսական դաշտի լարվածությունը:

                Էկրանի արդյունավետության հիմնական բնորոշիչը` դրանով էլեկտրամագնիսական դաշտի թուլացման աստիճանն է: Հզորության կորուստը առանձնապես մեծ է ուժեղ մագնիսական դաշտեր ստեղծող սարքավորումները էկրանավորելիս: Որքան փոքր է էկրանի չափերը ճառագայթման աղբյուրի հեռավորությունը, այնքան մեծ կլինի էկրանի տաքացման աստիճանը և դրանում տեղի ունեցած հզորության կորուստը:

                Էկրանի նյութը ընտրելիս ելնում են ճառագայթման թուլացման պահանջվող չափից և էկրանում տեղի ունեցող հզորության կորուստի թույլատրելի մեծությունից:

                Էլեկտրամագնիսական դաշտի թուլացման աստիճանը կախված է տվյալ հաստությամբ էկրանի մեջ դրա ներթափանցման խորությունից:

                Էկրանավորման արդյունավետության համար անհրաժեշտ է, որ դաշտի ներթափանցման խորությունը զգալիորեն փոքր լինի էկրանի հաստությունից:

    Որքան մեծ են էկրանի նյութի մագնիսական թափանցելիությունը, էլեկտրահաղորդականությունն ու էլեկտրամագնիսական դաշտի հաճախականությունը, այքան փոքր կլինի ներթափանցման խորությունը, հետևաբար, նաև էկրանի հաստությունը: Միաժամանակ որքան մեծ լինեն մագնիսական թափանցելիությունն ու տեսակարար էլեկտրադիմադրությունը, այնքան մեծ կլինեն էկրանում տեղի ունեցող էներգիայի կորուստները:

    Կատեգորիա: Կենսագործունեության անվտանգություն | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 469 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: