Երկուշաբթի, 20.05.2024, 17:05
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Ռեֆերատներ » Կենսագործունեության անվտանգություն

    Տեղեկություններ էլեկտրամագնիսական դաշտերի մասին
    11.06.2016, 14:41

    Տեղեկություններ էլեկտրամագնիսական դաշտերի մասին

                Ժամանակակից մեքենաշինական գործարաններում լայն կիրառում են գտել բարձր հաճախականությամբ հոսանքները: Դրանք օգտագործվում են ինդուակտիվ և դիէլեկտրիկ եղանակներով ջերմային մշակման ենթարկվող նյութերը տաքացնելու, մետաղները հալելու, հետազոտական կամ այլ նպատակներուվ բարձր ջերմաստիճաններ ստանալու համար:

                Տաքացման այս եղանակների կիրառումը հնարավորություն է տալիս բարձրացնելու աշխատանքի արտադրողականությունը, արտադրանքի որակը և արտադրության շահավետությունը:

                Ռադիո-հեռուստատեսային սարքավորումներ արտադրող և օգտագործող գործարաններում, մասնավորապես այդ սարքավորումների փորձարկման ու կարգավորման բաժիններում, ինչպես նաև ռադիոսպեկտրոսկոպիկ ստուգումների ու արտադրության կառավարման պրոցեսներում, մեծ չափերի է հասնում ուլտրաբարձր հաճախականությամբ հոսանքների կիրառումը:

                Անհամասեռ միջավայրում էլեկտրամագնիսական ալիքները կարող են բեկվել, կլանվել, ենթարկվել դիֆրակցիայի և ալիքային երևույթներին հատուկ այլ փոփոխությունների:

                Էլեկտրամագնիսական դաշտի էներգիան, ալիքների ցանկացած երկարության դեպքում, սանիտարահիգիենիկ տեսակետից ընդունված է գնահատել ճառագայթման ինտենսիվությամբ, այսինքն` էներգիայի հոսքի չափով, որը միավոր ժամանակամիջոցում ընկնում է հոսքին ուղղահայաց միավոր մակերեսի վիա:

                Գերբարձր հաճախականությունների միջակայքում ինտենսիվությունը գնահատվում է էներգիայի հոսքի խտությամբ, արտահայտված մՎտ/ սմ2 կամ մկՎտ/ սմ2 մեծություններով:

                Աշխատանքային պայմանները ուսումնասիրելու և բարելավելու նպատակով, աշխատատեղերում ճառագայթման ինտենսիվությունը չափվում է հատուկ սարքերով: 50 Հց-ից մինչև 100 կՀց հաճախականությամբ էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածություններիը չափելու համար մեծ կիրառում է գտել Լենինգրադի աշխատանքի պաշտպանության ինստիտուտի մշակած ИЭМП – 2 սարքը, իսկ 100 կՀց-ից մինչև 1,5 ՄՀց հաճախականությունների համար այդ նույն ինստիտուտի նախագծած ИЭМП սարքը:

    Կատեգորիա: Կենսագործունեության անվտանգություն | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 835 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: