Երկուշաբթի, 20.05.2024, 17:05
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Ռեֆերատներ » Տնտեսագիտություն

    Ձեռնարկության ծախսերը և նրանց դասակարգումը
    11.06.2016, 15:12

    Ձեռնարկության ծախսերը և նրանց դասակարգումը

                Ձեռնարկության ծախսերի տակ հասկացվում է նրա տնտեսական օգուտի պակասեցումը, որն առաջանում է դրամական միջոցների, այլ ունեցվածքի շարքից դուրս գալու հետևանքով կամ պարտավորությունների ծագմամբ, որը հանգեցնում է նրա կապիտալի փոքրացմանը:

                Շահույթի ստացման հետ կապված ծախսերն իրենց մեջ են ներառում.

    1. արտադրանքի (ծառայությունների) արտադրության և իրացման ծախսերը,
    2. ներդրումները:

                Շահույթի ստացման հետ չկապված ծախսերը` դրանք սպառման, աշխատողների սոցիալական, բարեգործության և հումանիտար այլ նպատակների վրա կատարված ծախսերն են:

                Հարկադիր ծախսերը` դրանք հարկային վճարումներն են, սոցիալական ապահովության համար մասհանումները, անձնական և ունեցվածքային պարտադիր ապահովագրության ծախսերը, պարտադիր ռեզերվների ստեղծումը, տնտեսական սանկցիաները:

                Գործունեության սովորական տեսակների գծով ծախսերը կազմավորվում են ապրանքների արտադրության և իրացման, արտադրանքի ձեռք բերման և վաճառման, ինչպես նաև ծառայությունների մատուցման շնորհիվ:

    Ձեռնարկության եկամուտները և նրանց դասակարգումը

                Ֆիրմայի եկամուտները նույնպես լինում են սովորական տնտեսական գործունեությունից ստացվող և այլ աղբյուրներից գոյացող եկամուտներ:

                Գործունեության սովորական տեսակներից ստացված եկամուտներին են վերաբերում արտադրանքի (ծառայությունների) վաճառումից ստացվող եկամուտը, ինչպես նաև աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ կապված մուտքերը:

                Հիմնական գործունեությունից եկամուտը ստացվում է արտադրանքի իրացումից (ծառայությունների մատուցումից)` մուտքերի ձևով:

                Ներդրումային գործունեությունից եկամուտը` դա ոչ ընթացիկ ակտիվների վաճառքից, արժեթղթերի իրացումից ստացված ֆինանսական արդյունքն է:

                Ֆինանսական գործունեությունից եկամուտը` դա ներդրողների միջև ձեռնարկության արժեթղթերի ու փոխառությունների տեղաբաշխումից ստացված արդյունքն է:

    Կատեգորիա: Տնտեսագիտություն | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 3442 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 3 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: