Երկուշաբթի, 20.05.2024, 19:56
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Ռեֆերատներ » Տնտեսագիտություն

    Ձեռնարկության ֆինանսավորման փոխառու (արտաքին) աղբյուրները
    11.06.2016, 15:10

    Ձեռնարկության ֆինանսավորման փոխառու (արտաքին) աղբյուրները

                Շուկայական էկոնոմիկայի պայմաններում ֆինանսական ռեսուրսների արտաքին աղբյուրների դերն արտակարգ բարձրացել է: Արտադրական կազմակերպություններն, առանց փոխառու միջոցների ներգրավման, նորմալ գործել ու զարգանալ չեն կարող: Տնտեսական նորմալ պայմաններում փոխառու միջոցներն անհրաժեշտ են ընդլայնված վերարտադրություն կատարելու, հիմնական ու շրջանառու կապիտալի պակասը լրացնելու, արտադրությունը վերակառուցելու և տեխնիկապես վերազինելու, նոր արտադրատեսակներ նախագծելու և թողարկելու համար:

                Փոխառու միջոցների աղբյուրներ են ծառայում. բանկային և առևտրական վարկերը, ֆակտորինգը, լիզինգը, անհատ վարկավորվողների միջոցները և այլն:

                Փոխառու կապիտալը բաժանվում է կարճաժամկետային (մինչև մեկ տարի ժամկետով տրամադրվող) և երկարաժամկետային (մեկից ավել տարիների համար) տեսակների:

                Ձեռնարկությունների ֆինանսավորումը կարող է իրականացվել կամ վարկեր ստանալու միջոցով, կամ արժեթղթերի թողարկման և իրացման հաշվին (բացի ակցիաներից):

                Առևտրական վարկ: Ձեռնարկությունը նման վարկ կարող է ստանալ ապրանքներ գնելու կամ մատակարարի մոտ արտադրական պաշարներ ստեղծելու համար: Փոքր շատ ձեռնարկությունների համար այդ վարկը համարվում է ֆինանսավորման կարևոր աղբյուր:

                Բանկային վարկը և նրա աղբյուրները: Ձեռնարկությունների համար երկարաժամկետային և կարճաժամկետային վարկային ռեսուրսների հիմնական աղբյուր են ծառայում առևտրական բանկերի միջոցները:

                Վարկի վերադարձնելիությունը նշանակում է վարկավորողի հիմնական պարտքի վճարումը պարտադիր կերպով կատարել պայմանավորված պայմաններում:

                Վարկի ժամկետայնությունը նշանակում է, որ վարկային միջոցները վարկավորողին պետք է վերադարձնել, ոչ թե փոխառուի համար հարմար ժամկետում, այլ նախապես պայմանավորված ժամկետում: Վարկավորման ժամկետը` դա այն առավելագույն ժամանակն է, որի ընթացքում վարկային միջոցները փոխառուի տրամադրության տակ են գտնվում:

                Վարկի վճարելիություը նշանակում է, որ փոխառուն ոչ միայն ժամանակին պետք է վերադարձնի բանկային վարկը, այլև վճարի նրա օգտագործման իրավունքը` վարկային տոկոսադրույքը:

                Վարկային պայմանագիրը և նրա տարրերը: Վարկավորման գործընթացն սկսվում է վարկի տրամադրման օրից: Սակայն մինչև այդ և դրանից հետո, փոխառու ձեռնարկատերերի ու վարկավորող բանկի միջև ակտիվ բանակցություններ են ընթանում, որն իրականացվում է փոխառուի կողմից վարկեր ստանալու առաջարկություններ կատարելու, բանկի կողմից փոխառուի և վարկավորման օբյեկտի վարկունակությունն ու վարկի հուսալիությունը գնահատելու, վարկային պայմանագիր կնքելու և բանկային վարկի տրամադրման մասին կարգադրություն ստանալու ձևով:

                Վարկային պայմանագիրը` դա կարևորագույն փաստաթուղթ է, որը սահմանում է վարկային գործարքի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

                Յուրաքանչյուր վարկային պայմանագիր ըստ բովանդակության և ձևի հիմնվում է չորս սկզբունքների վրա. նրա ամուր հիմքը, գործարք կնքելու կամավոր բնույթ, փոխադարձ շահագրգռվածությունը և պայմանների համաձայնությունը:

                Վարկային պայմանագիրը կնքված է համարվում, երբ կողմերը համաձայնվում են նրա բոլոր պայմանների հետ:

                Վարկային պայմանագրի գործելու ամբողջ ժամանակահատվածում բանկը կարող է վերահսկել վարկային գործառնությունների ընթացքը. ապահովել վարկային լիմիտի պահպանումը, վարկի նպատակային օգտագործումը, տոկոսադրույքի վճարումը, վարկի լրիվ և ժամանակին մարումը:

                Վարկի վերադարձման ապահովումը` դա վարկավորողի համար վարկը վերադարձնելու գծով փոխառուի երաշխիքային պարտավորությունների ձևերն ու միջոցներն են:

                Ֆակտորինգ և լիզինգ: Բացի վարկի տրադիցիոն տեսակներից, գոյություն ունեն և արտաքին ֆինանսավորման ուրիշ ձևեր, որոնք անմիջականորեն վարկային գործառնությունների հետ կապված չեն, սակայն վերաբերում են ներգրավված փոխառու միջոցներին: Նման միջոցներին են վերաբերում Ֆակտորինգային և լիզինգային վարկերը:

                Ֆակտորինգի դեպքում` ֆակտոր-ֆիրման (կամ բանկը) իր գործընկեր – ձեռնարկության գնորդից գնում է նրա պահանջագիրը:

                Ֆակտորինգի առավելություններն են.

    1. ձեռնարկությունների ֆինանսավորումը կատարվում է անմիջապես, անկախ վճարման ժամկետից,
    2. պակասում է ձեռնարկության ֆինանսական ռիսկը, որն ապահովված կարգով ստանում է բոլոր վճարումները,
    3. ձեռնարկությունը բանկային համակարգի օգնությամբ անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում գնորդների վճարունակության մասին:

    Լիզինգը` դա վարկավորողի (լիզինգ առաջարկողի) կողմից գնված մեքենաների, սարքավորումների և այլ ներդրումային նշանակություն ունեցող ապրանքների երկարաժամկետային տրամադրումն է վարձակալին (լիզինգ ստացողին) արտադրողաբար օգտագործելու համար:

    Կատեգորիա: Տնտեսագիտություն | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 834 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: