Երկուշաբթի, 20.05.2024, 18:17
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Ռեֆերատներ » Տնտեսագիտություն

    Ձեռնարկության սեփական կապիտալը
    11.06.2016, 15:07

    Ձեռնարկության սեփական կապիտալը

    Ֆինանսական հարաբերություններ իրականացնելու համար ձեռնարկությունը պետք է դրամական անհրաժեշտ ռեսուրսներ ունենա:

    Ձեռնարկության ֆինանսական ռեսուրսները` դա նրա կազմավորման ժամանակ ձևավորված և կազմակերպության արտադրական – տնտեսական գործունեության հետևանքով ապրանքների ու ծառայությունների իրացման հաշվին լրացված, ունեցվածքի դուրս գրման, ինչպես նաև ֆինանսական արտանքի աղբյուրներից ներգրավված դրամական միջոցներն են: Ձեռնարկության դրամական միջոցների այդ ամակցությունը նախատեսված է նրա ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ձեռնարկության ֆինանսական կայունությունը և անվճարունակության ռիսկը կախված են նրա ֆինանսական ռեսուրսների տեսակներից: Ձեռնարկության ֆինանսական ռեսուրսների ձևավորման աղբյուրներ են համարվում նրա սեփական (ներքին) և փոխառու (արտաքին) միջոցները:

    Սեփական կապիտալը` դա դրամական այն միջոցներն են, որը ձեռնարկությունը կարող է հանգիստ կերպով ռիսկի ենթարկել` երկարատև ներդրումներ կատարելու համար: Սեփական կապիտալի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն պարտադիր կամ երաշխավորված շահույթ չի բերում, որպիսին պետք է ստացվի ցանկացած գործի դեպքում:

    Ձեռնարկության սեփական կապիտալին են վերաբերում կանոնադիր կապիտալը, ռեզերվային կապիտալը, չբաշխված շահույթը և այլն:

    Կանոնադիր կապիտալն իրենից ներկայացնում է ձեռնարկության հիմնադիրների ներդրումների համակցությունը: Կանոնադիր կապիտալի ձևավորումը կապված է ձեռնարկության կազմակերպական – իրավական ձևերի առանձնահատկությունների հետ: Ձեռնարկությունների սեփական կապիտալի մեջ կանոնադիր կապիտալի և նշանակությունը, և չափերը անընդհատ աճում են: Կանոնադիր կապիտալի մեջ մուծումները կարող են իրականացվել ինչպես դրամական ձևով, այնպես էլ ունեցվածքային ձևով (շենքեր):

    Լրացուցիչ (ավելացված) կապիտալը` դա դրամական միջոցների կուտակումն է: Ավելացված կապիտալի գործնական աղբյուր են ծառայում հիմնական միջոցների վերագնահատման միոցները: Ավելացված կապիտալի հաշվին ձեռնարկության կանոնադիր կապիտալի ավելացումը բնական երևույթ է:

    Ռեզերվային կապիտալը ստորաբաժանվում է ռեզերվային ֆոնդերի երկու տիպի: Պարտադիր ռեզերվային ֆոնդը ստեղծվում է տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան, որի ծավալը պետք է կազմի ձեռնարկության անոնադիր կապիտալի ոչ պակաս 15%-ը:

    Ռեզերվային ֆոնդի մյուս տիպը` ձեռնարկության ոչ պարտադիր ռեզերվային ֆոնդերն են, որոնք կարող են օգտագործվել.

    1. շրջանառու միջոցների պակասը` արտադրական պաշարները, անավարտ արտադրությունն ու պատրաստի արտադրանքի չափերը լրացնելու համար,
    2. կարճատև ֆինանսական ներդրումներ կատարելու համար:

    Ռեզերվային կապիտալի նշանակությունը ձեռնարկությունների համար առանձնապես մեծ չէ: Ֆինանսավորման սեփական միջոցների մեջ նրա բաժինը 2-5%-ից չի գերազանցում:

    Սեփական այլ միջոցներին են վերաբերում զուտ շահույթի մի մասը` չբաշխված շահույթը, որը մնում է ձեռնարկության տրամադրության տակ և ծառայում է որպես ֆինանսավորման աղբյուր:

    Չբաշխված շահույթը նույնպես կարող է կուտակվել ինչպես ձեռնարկության ռեզերվային, այնպես էլ հատուկ նշանակության ֆոնդերում, որոնց հաշվին անմիջականորեն ծածկվում են արտադրական պրոցեսների հետ չկապված ծախսերը:

    Կուտակման ֆնդի մեջ, ըստ հիմնադիրների որոշման, կենտրոնացվում է զուտ շահույթի մի մասը, որն օգտագործվում է արտադրության մեջ կապիտալ ներդրումներ կատարելու համար:

    Ներդրումային ֆոնդը նախատեսված է արտադրության զարգացման համար: Այդ ֆոնդի մեջ համակենտրոնացվում են.

    1. ամորտիզացիոն ֆոնդը, որը նախատեսնված է հիմնական միջոցների պարզ վերարտադրության համար,
    2. կուտակման ֆոնդը, որը ձևավորվում է շահույթից մասհանումների հաշվին և նախատեսնված է արտադրության զարգացման համար,
    3. փոխառու և ներգրավված աղբյուրները:
    Կատեգորիա: Տնտեսագիտություն | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 2002 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: