ՈՒրբաթ, 10.05.2024, 22:09
Գլխավոր էջ Գրանցում RSS
Ողջույն, Հյուր
Գովազդ
партнерки контекстной рекламы
Կայքի մենյու
    Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Մուտքի ձև
    Որոնել
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Ռեֆերատներ » Տնտեսագիտություն

    Ձեռնարկության շահույթը, նրա բաշխումը և օգտագործումը
    11.06.2016, 15:19

    Ձեռնարկության շահույթը, նրա բաշխումը և օգտագործումը

                Շահույթի տնտեսական էությունը վերաբերում է ժամանակակից տնտեսագիտության տեսության մեջ առկա բարդ և դիսկուսիոն (վիճելի) պրոբլեմին:

                Տնտեսական տեսակետից շահույթը` դա դրամական մուտքերի և ելքի (վճարումների) միջև տարբերությունն է: Շահույթի ստացումը հանդիսանում է ձեռնարկության գործունեության հիմնական ստրատեգիական նպատակը:

                Հաշվառումը և ձեռնարկության ֆինանսական արդյունքները: Ձեռնարկության գործունեության հաշվառման քաղաքականությունն էական ազդեցություն է ունենում նրա ֆինանսական արդյունքների վրա: Որքանով շահույթը եկամուտների ու ծախսումների միջև տարբերությունն է, ապա դրանց հաշվարկման մեթոդի ընտրությունն ավելացնում կամ պակասեցնում է ձեռնարկության ֆինանսական վերջնական արդյունքը: Օրինակ, եկամտի փաստացի ճանաչումը ենթադրում է ֆիրմայի գործունեության վերջնական արդյունքի ստացում: Առանձին դեպքերում, եկամուտը կարող է որպես իրացում չճանաչվել, եթե աշխատանքների ավարտման մասին ակտ չի ստորագրվել, չնայած օբյեկտն ընդունված է և նրա արդյունքներից պատվիրատուն օգտվում է:

                Շահույթի պլանավորման մեթոդները: Շահույթի պլանավորումը ձեռնարկության ֆինանսական գործունեության բաղկացուցիչ մասն է: Այն կատարվում է ըստ ձեռնարկության գործունեության բոլոր տեսակների: Դա պայմանավորված է գործունեության տարբեր ոլորտներից ստացված շահույթի հարկման մեթոդոլոգիական որոշակի հաշվարկումներով:

                Կայուն զարգացող էկոնոմիկայի պայմաններում շահույթի պլանավորումն իրականացվում է առաջիկա 3-5 տարիների համար: Համեմատաբար կայուն գների և տնտեսավարման կանխագուշակվող պայմանների դեպքում կիրառվում է շահույթի ընթացիկ պլանավորումը մեկ տերվա շրջանակներում: Տնտեսական ու քաղաքական ոչ կայուն իրավիճակների դեպքում, այն պլանավորվում է ավելի կարճատև ժամանակի համար եռամսյակ, կես տարի:

                Շահույթի պլանավորումն օգտագործում  է բիզնես-պլանի բոլոր չափանիշները և որոշում է ձեռնարկության ամբողջ գործունեության ֆինանսական արդյունքը:

                Շահույթի պլանավորման մեջ օգտագործում են ուղղակի հաշվի, վերլուծական և արտադրական (գործառական) լծակի վրա հիմնված մեթոդները:

    1. Ուղղակի հաշվի մեթոդի հիմքում ընկած է արտադրանքի թողարկումից և

    իրացումից ստացած շահույթի հաշվարկը:

    1. Վերլուծական մեթոդն օգտագործվում է թողարկվող արտադրանքի

     ասորտիմենտի աննշան փոփոխման և գնի սղաճի աճի բացակայության դեպքում:

                Արտադրական (գործառնական) լծակի էֆեկտի վրա հիմնված (CVR-վերլուծություն) մեթոդի դեպքում շահույթի պլանավորումը հենվում է ծախսերը` հաստատուն և փոփոխուն մասերի բաժանման և սահմանային (մարժինալ) շահույթի հաշվարկման վրա: Այստեղ արտադրանքի իրացումից ստացված արդյունքից հանվում են փոփոխուն ծախսերը և արդյունքում մնում է սահմանային շահույթը:

                Անվնասաբերության կետ է կոչվում վաճառքի ծայրագույն ծավալը, որի դեպքում առևտրական ձեռնարկությունն ընդունակ է ծածկել իր բոլոր ծախսերը, չստանալով շահույթ, ինչպես և վնաս չկրել:

                Անվնասաբերության կետի հաշվարկը համարվում է կազմակերպության բացառիկ իրավունքը և օգտագործվում է գների գծով որոշումներ ընդունելու համար: Անվնասաբերության կետի հաշվարկի տնտեսական իմաստը բացահայտվում է ձեռնարկության կետի ապրանքի գծով պահանջարկի ու առաջարկի փոխգործողության վերլուծության հիման վրա:

                Շահույթի աճի գործոնները: Կազմակերպության շահույթի պլանավորման գործընթացում կարևոր է որոշել, ինչ գործոնների հաշվին այն կարող է աճել կամ նվազել:

                Շահույթի աճի գործոններին են վերաբերում:

    -վաճառքի ծավալը,

    -գների աճը,

    -ինքնարժեքի իջեցումը,

    -թողարկվող արտադրանքի ասորտիմենտտի նորացումը:

    Շահույթի աճի գործոններին է վերաբերում նաև թողարկվող արտադրանքի ասորտիմենտի ու անվանակարգի ռացիոնալ ընտրությունը և հիմնավորումը:

                Ֆիրմայի շահույթի բաշխումը և օգտագործումը: Էկոնոմիկայի, նրա տնտեսական արդյունավետության վրա ֆինանսների ներգործման մեխանիզմը գտնվում է ոչ թե հենց արտադրության մեջ, այլ բաշխման դրամական հարաբերություններում: Շահույթի օգտագործման ուղղություններն արտացոլում են ձեռնարկության ստրատեգիական հեռանկարային ու ընթացիկ խնդիրները:

                Շահույթը բաշխվում է պետության, ձեռնարկատերերի և ֆիրմաների միջև: Այդ բաշխման համամասնությունները նշանակալի չափով ներգործում են ձեռնարկության գործունեության արդյունավետության վրա` ինչպես դրական, այնպես էլ նեգատիվ ձևերով:

                Շահույթի գծով ձեռնարկությունների ու պետության փոխհարաբերությունները կառուցվում են շահույթի հարկման հիման վրա: Հարկերը նշանակալի ազդեցություն են ունենում ֆիրմայի տնտեսական գործունեության ֆինանսական արդյունքների ձևավորման և զուտ շահույթի մեծության վրա, որի հաշվին կազմավորվում են նրա կուտակման ու սպառման ֆոնդերը: Ձեռնարկությունների կողմից վճարվող հարկերի հաշվարկումը կատարվում է ըստ դրանց տարբեր աղբյուրների: Հարկերի մի մասը ներառվում է արտադրանքի գնի մեջ:

                Որքանով հարկերի վճարման հիմնական աղբյուրը համարվում է ավելացված արժեքը, ապա հարկերն անմիջականորեն ազդում են ֆիրմայի տրամադրության տակ մնացած զուտ շահությի վրա: Հարկերը վճարելուց հետո մնացած շահույթը բաշխվում է ձեռնարկության և նրա սեփականատերերի միջև: Այդ բաշխումը կախված է շատ գործոններից, որտեղ անհրաժեշտ է օպտիմալ համամասնություն ապահովել շահույթի միջոցների բաշխման մեջ` ձեռնարկության երկարաժամկետային և կարճաժամկետային բազմաֆունկցիոնալ խնդիրների լուծման համար:

                Բիզնեսի եկամտաբերությունը: Չնայած եկամտաբերության կատեգորիայի հանգամալից ուսումնասիրմանը, այն շարունակում է մնալ շատ դժվար ֆենոմեն: Լինելով ծախսերից ածանցված, այն շատ բանով կանխորոշվում է ծախսերի կառուցվածքով ու դինամիկայով: Ձեռնարկության գործունեության եկամտաբերությունը որպես այդ գործունեության հաջողության չափանիշ, հիմնարար նշանակություն ունի հիմնավորելու.

    1.ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման նպատակահարմարությունը,

    2. ֆիրմայի զարգացման ֆինանսավորումը,

    3. արժեթղթերի արժեքի աճը,

    4. անձնակազմի զարգացման ծրագրերի իրացման հնարավորությունները և այլն:

                Վաճառքից շահութաբերությունը ցույց է տալիս թե որքան շահույթ է ստացվել մեկ դրամ (ռուբլի, դոլար) արդյունքի իրացումից, կամ որքան է շահույթի բաժինն արդյունքի գնի մեջ: Այն որոշվում է իրացմումից ստացված շահույթի և ինքնարժեքի ու առևտրական, կառավարչական ծախսերի հարաբերությամբ:

                Կապիտալի շահութաբերությունը ցույց է տալիս սեփական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Այն հաշվվում է համախառն (կամ զուտ) շահույթի և սեփական կապիտալի միջին տարեկան մեծության համբերությամբ:

                Ակտիվների շահութաբերությունը ցույց է տալիս օգտագործվող ամբողջ կապիտալի տնտեսական շահութաբերությունը և հաշվվում է որպես շահույթի (հարկերը չհանած),  կամ զուտ շահույթի և ֆիրմայի ունեցվածքի միջին արժեքի հարաբերություն: Այդ ցուցանիշը օգտագործվում է հատկապես բիզնեսի կարևորագույն ստրատեգիական որոշումները հիմնավորելու համար:

                Շահութաբերության ցուցանիշներն ընդգծում են ֆերմայի տնտեսական գործունեության ամենաընդհանուր գնահատականը: Դրանցից յուրաքանչյուրը բնութագրում է ֆիրմայի գործունեության որոշակի ոլորտը կամ ասպեկտը: Սակայն ի տարբերություն շահույթի ու եկամուտների մյուս ձևերի, եկամտաբերության ցուցանիշները, լինելով հարաբերական մեծություններ, օգտագործվում են ինչպես տարբեր կոմպանիաներում, այնպես էլ բիզնես տարբեր տեսակներում ներդրումների արդյունավետությունը համեմատելու և ֆիրմայի արգասիքությունը գնահատելու համար:

    Կատեգորիա: Տնտեսագիտություն | Ավելացրեց: Admin
    Դիտումներ: 7194 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 5 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: